«Բեշիքթաշի» արտաքին տրանսֆերների հարցով պատասխանատու Էրդալ Թորունօղուլլարըն հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն իրենց ակումբում կխաղա արդեն հաջորդ մրցաշրջանից: Այս մասին գրում է «Հուրիեթ» պարբերականը:
«Հաջորդ մրցաշրջանում Օզբիլիսի հետ կապված կարևոր ծրագրեր ունենք: Կես տարի ժամկետով նրան վարձակալության հիմունքներով կտանք «Ռայո Վալեկանոյին»: Առաջիկա մրցաշրջանում արդեն «Բեշիքթաշի» մարզաշապիկով նա ցույց կտա, թե ինչպիսի խաղացող է»,- նշել է է Թորունօղուլլարըն: