«Տրաբզոնսփորը» հետաքրքված է Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Սերդար Տասկիի ծառայություններով: Fotospor-ի տեղեկությունների համաձայնˋ Տասկիի թուրքական ակումբ տեղափոխության գործարքի մեջ հնարավոր է ընդգրկվի նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Այս մասին գրում է championat.com-ը:

Գործարքի խոչընդոտ հանդիսանում է «Սպարտակի»' Տասկիի դիմաց «Տրաբզոնսփորի» պաշտպան Դուգլասին ու ևս 2 մլն եվրո ստանալու պահանջը:

Համաձայն աղբյուրի, գործարքում կարող է ընդգրկվել նաև Արաս Օզբիլիսը: Նշենք, որ Դուգլասը բացակայում է թուրքական ակումբի հավաքից:

25-ամյա Օզբիլիսն ընթացիկ մրցաշրջանում մոսկովյան թիմի կազմում անցկացրել է 7 խաղ, կատարել է մեկ գոլային փոխանցում:

Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Օզբիլիսը հայտնվել է ամերիկյան և հոլանդական ակումբների ուշադրության կենտրոնում, իսկ ռուսական թիմը ֆուտբոլիստի տեղափոխության համար պահանջում է 3 մլն դոլար: