Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Խոսեպ Գվարդիոլային, ով իր գովեստի խոսքն էր ուղղել Տուխելին: Նշենք, որ Տուխելն էլ իր հերթին նշել էր՝ ուրախ է, որ Գվարդիոլայի պես մասնագետից սովորելու հնարավորություն ունի:
«Մենք ուրախ ենք հաճոյախոսության համար: Մյուս կողմից, երբ «Բավարիան» ինչ-որ մեկին գովում է՝ դրանում կա նաև մեծ վտանգ: Չպետք է թույլ տանք հանգստացնել մեզ դրանով: «Բավարիայի» ամենաուժեղ կողմը երկար տարիներ շարունակ այն է, որ նրանք միշտ այստեղ են և ամեն շաբաթ տրամադրվում են նոր առաջադրանքի»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն: