Ղազախստանի Ժամբիլի շրջանում վթարի է ենթարկվել, ենթադրաբար, Մի-2 ուղղաթիռը: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների հարցով պաշտոնական ներկայացուցչին:
Ինչպես պարզվեց, վթարի ժամանակ ուղղաթիռում երեք մարդ է եղել, վիրավորվել է օդաչուն: Նա ստացել է մարմնի մոտ 50%-ի այրվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ:
Ուղղաթիռի կործանման հանգամանքները պարզելու է հատուկ հանձնաժողովը, հայտնել է ՆԳՆ-ի մամլո խոսնակը: