Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի Հարավային Քերման նահանգի Բաֆթ քաղաքում, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի՝ Բաֆթ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջք կատարելիս»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իրանցի նախարարը ողջ է, նա մյուս ուղեւորների եւ ուղղաթիռի օդաչուների հետ անմիջապես հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց: