Ռուսատանի Մուրմանսկի շրջանում վթարի է ենթարկվել Mi-8 ուղղաթիռը, որի արդյունքում 2 ուղևոր հոսպիտալացվել է, իսկ մնացած 17 ուղևորների ճակատագիրն անհայտ է։ Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Մուրմանսկի շրջանի ՆԳՆ-ի լրատվական ծառայությանը։

 

«Ըստ նախնական տվյալների՝ Mi-8 ուղղաթիռում գտնվում էր 19 մարդ, որոնցից 5-ն անձնակազմի անդամներն էին, իսկ 14-ն ուղևորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռում գտնվել է 16 ուղևոր։ Վթարի պատճառներն, ըստ նախնական վարկածի, տեխնիկական են եղել․ մանրամասները պարզվում են։