Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Ми-8 ուղղաթիռ է ընկել, որում գտնվել է 14 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ուժային կառույցները:

 

«Վթարի է ենթարկվել «Аэровир» ընկերությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը, որտեղ գտնվել է 14 անդամ: Ուղևորների ճակատագրի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Դեռ չհաստատված տեղեկություններով՝ ուղղաթիռն ընկել է Խաբարովսկից 390 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Չեգդոմին բնակավայրի տարածքում: