Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրվողներից մեկի փաստաբանը հայտարարել է, որ հետաքննությունը կարող է ավարտվել այս շաբաթվա ընթացքում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Նախապես մեզ ասացին, որ հետաքննության ավարտի մասին կհայտարարեն արդեն իսկ այս շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ: Իսկ մինչ փետրվարի վերջը նախատեսում են ավարտել քրեական գործի նյութերի հետ ծանոթությունը»,- ասել է փաստաբան Մուսա Հադիսովը, որը ներկայացնում է Անզոր Գուբաշևի շահերը:

 

Հունվարի 20-ին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Նեմցովի սպանությունը բացահայտված է համարել: