Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում «FedEx» փոստային ծառայության աշխատակիցները բեռների տեղափոխման ժամանակ կասկածելի սարքերով բաց տուփեր են հայտնաբերել, հաղորդում է NDTV-ն:

 

Ինչպես հայտնել են օդանավակայանի աղբյուրները, կանչվել է ոստիկանների ու կինոլոգների հատուկ ջոկատ, որը հետազոտել է մետաղական իրերով տուփերը, որոնք նման են եղել պայթուցիկների: Գտածոն իսկական խուճապ է առաջացրել օդանավակայանի աշխատակիցների շրջանում:

 

Ավելի ուշ պարզվել է, որ տուփում գտնվել են պայթուցիկ սարքերի հատուկ ուսումնական մուլյաժներ, որոնք նախատեսված են եղել Թունիսում ԱՄՆ դեսպանության անձնակազմի համար անվտանգության ապահովման դասընթացներ կազմակերպելու նպատակով: