Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները Հայոց բանակի օրվա կապակցությամբ հարձակվել են Ադրբեջանի պետական կայքերի վրա: Այս մասին գրառում է հայտնվել կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում, ըստ որի' հարձակման պատճառով անհասանելի են դարձել Ադրբեջանի պետական մարմինների ինտերնետ ռեսուրսների կայքը (gov.az), Ադրբեջանի պետական պորտալը (e-gov.az) և հարկեր վճարելու կայքը (taxes.gov.az): Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից (csc.gov.az), 81 հազար ադրբեջանցիների մեյլեր, գաղտնաբառեր, անուն-ազգանուններ և IP հասցեներ:
Բոլոր տվյալները տեղադրված են բաց ցանցում, որը կարելի է ներբեռնել: Գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից, 81 հազար ադրբեջանցիների մեյլեր, գաղտնաբառեր՝ մաս 1 և մաս 2: