ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առանձնատանը նոր գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդի հատուկ խորհրդական Ռիչարդ Զաուբերը, գրում է The New York Times-ը։
Նա նշել է, որ խոսքը հինգ լրացուցիչ էջերի մասին է՝ գաղտնիության վերաբերյալ նշումներով. դրանք հայտնաբերվել են վեց էջից բաղկացած նյութերի հավաքածուում։
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին կոչ էր արել ԱՄՆ Կոնգրեսին հետաքննություն սկսել Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման հետ կապված միջադեպերի վերաբերյալ։ Նա նաև մեղադրել էր ներկայիս վարչակազմին երկակի ստանդարտների մեջ՝ հիշեցնելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ունեցվածքի վրա կատարված հարձակումը, և որ Բայդենը քննադատել էր նրան, թեև լավ գիտեր, որ ինքն էլ է նման բանի մեջ ներգրավված։
Հունվարի 12-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ նախագահի փաստաբանները գաղտնի փաստաթղթեր են գտել Ուիլմինգթոնի իր տան ավտոտնակում:
Բայդենը հաստատել է այս տեղեկությունը և ասել, որ իր փաստաբաններն անմիջապես հայտնել են միջադեպի մասին Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությանը։