«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը «Գարդիան» պաբերականի հետ սկսում է նոր նախագիծ, որի շրջանակում հրապարակվելու են տարբեր երկրների հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' «The Spy Cables» անվանումը կրող նախագիծը, ինչպես նշվում է անգլալեզու «Ալ Ջազիրայում», կմեկնարկի մոտ օրերին:
Հրապարակվելիք գաղտնի փաստաթղթերը, որոնք հավաքվել են համաշխարհային լրտեսական կազմակերպությունների կողմից, վերաբերելու են 2006-2014 թթ.-ին:
Դրանք կներառեն Հարավ Աֆրիկյան Հանրապետության Անվտանգության պետական գործակալության աշխատակիցների վերլուծություններն ու փաստաթղթերը, ինչպես նաև հարավաֆրիկացիների գաղտնի նամակագրությունը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության, Մեծ Բրիտանիայի Ml6 հետախուզական ծառայության, իսրայելական «Մոսսադի», Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, Իրանի, ինչպես նաև Ասիայից մինչև Մերձավոր Արևելք ու Աֆրիկայի այլ երկրների ծառայությունների հետ: