Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին РБК Украина-ին տված հարցազրույցում խոսել է տարիներ առաջ КВН խաղի քաղաքականցված լինելու մասին։ Հաղորդավարը փորձել է ճշտել, թե ինչ է մտածում Զելենսկին այն մասին, որ տարիներ առաջ КВН խաղի եզրափակիչ փուլ միշտ դուրս են եկել այն երկրները, որոնք ազգամիջյան կոնֆլիկտներ ունեն:
Զելենսկին պատասխանել է, որ այդ տարիներին ինքը երիտասարդ էր, բավական ազարտով էր մոտենում խաղին և անձամբ իր վրա՝ իշխանություն- КВН ղեկավարություն համագործակցություն չի նկատել։ Նա հիշել է, թե ինչքան լարված էր լինում իրավիճակը, երբ հակամարտող երկրներ էին դուրս գալիս եզրափակիչ, շեշտել, որ КВН-ի հեղինակ-վարող Ալեքսանդր Մասլյակովը շատ անկախ մարդ էր, և որ անգամ Ուկրաինային է հաջողվել դուրս գալ եզրափակիչ։ Այնուամենայնիվ, Զելենսկին չի բացառել նման համագործակցությունը՝ նշելով, սակայն, որ անձամբ իրեն դա հայտնի չէ։
Մանրամասները՝ տեսանյութում: