Ավստրալիայում ահաբեկչության կազմակերպման գործով դատավարություն է տեղի ունենում: Ամբաստանյալների աթոռին 19-ամյա Ռամադան Բեսիմն է, ով հավատարմության երդում է տվել ԻԼԻՊ խմբավորմանը:

 

Հետաքննության տվյալներով՝ երիտասարդը զանգվածային ահաբեկչություն էր ծրագրում իրականացնել քաղաքի հրապարակներից մեկում 2015 թ.-ի ապրիլի 25-ին վետերանների օրվա կապակցությամբ: Նախ և առաջ ահաբեկիչը ծրագրվում էր գլխատել ոստիկանի, ինչպես նաև պայթուցիկ սարք տեղադրել ոչ տիպիկ վայրում, որը հաստատ չէր ընկնի հատուկ ծառայությունների կասկածի տակ:

 

Ինչպես պարզվեց, սկսնակ ահաբեկիչը պլանավորում էր պայթուցիկով լցոնել կենգուրուի պարկը: Կենդանին, որն Ավստրալիայի ազգային խորհրդանիշն է, ցանկալի հյուրն կլիներ ժողովրդական տոնակատարություններին, այդ իսկ պատճառով, ինչպես նախատեսել էր Ռամադան Բեսիմը, ոչ ոք ի սկզբանե կենգուրուի վրա գունավոր նշաններ չի նկատել, որոնք կրկնում են ծայրահեղական կազմակերպության դրոշը: