Ֆրանսիայի և Իրանի նախագահների համատեղ ընթրիքը չկայացավ՝ պայմանավորված նրանով, որ ընդունող կողմը չի կարողացել հրաժարվել գինուց: Ինչպես գրում է The Independent-ը, իրանցիները խնդրել են, որպեսզի սեղանին հալալ ուտեստներ մատուցվեն և ալկոհոլային խմիչքներ չլինեն: Սակայն, ֆրանսիացիները պնդում էին իրենց ազգային արժեքների պահպանման՝ ավանդական եվրոպական ընտրացանկի և գինու վրա:

 

 

Արդյունքում Ելիսեյան պալատն առաջարկել է նախաճաշ՝ ընթրիքի փոխարեն: Սակայն Իրանը մերժել է այդ միտքը՝ գտնելով, որ այն «չափազանց էժանագին» է: