Internationalliving.com ամերիկյան հրատարակությունը կազմել Է աշխարհի այն երկրների վարկանիշը, ուր արժե տեղափոխվել կենսաթոշակի անցնելուց հետո: Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է Կամբոջան: Ընդամենը դրանում ներառվել Է 23 երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին տեղը շնորհելու հիմնական փաստարկը դարձել Է ապրուստի Էժանությունը թագավորությունում: Ցուցակը կազմողները համեմատել են բնակիչների ամենօրյա ծախսերը՝ գնումները մթերային խանութներում, կինոյի տոմսերը, միջին չեկը ռեստորաններում, կոմունալ ծառայությունների, մարզասրահի բաժանորդագրի արժեքը եւ այլն: Միեւնույն ժամանակ նրանք ճշտում են, որ խոսքը վերաբերում Է նրանց, ովքեր թոշակը ստանում են դոլարով:
Վարկանիշի երկրորդ տեղում Նիկարագուան Է, երրորդում՝ Կոլումբիան: