Daallo Airlines ավիաընկերության ուղևորատար օդանավում, որը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում արտակարգ վայրէջք է կատարել, հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր, հաղորդում է CNN-ը:
Ինչպես հաղորդվում է, օդանավը, որն իրականացնում էր Մոգադիշո-Ջիբութի չվերթը, ստիպված է եղել վերադառնալ Սոմալի, ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի պատճառով, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:
Մոգադիշոյի օդանավակայանում ավիացիայի փորձագետների կարծիքով՝ ինքնաթիռը եղել է 12-14 հազար ֆութ բարձրության վրա, երբ պայթյուն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ինքնաթիռի ֆյուզելյաժում ձևավորվել է պատառոտված անցք՝ գրեթե օդանավի դռան չափով, իսկ ուղևորները ստիպված են եղել թթվածնի դիմակներ օգտագործել: