Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Սալվատորե Բոկետին СЭ-ին տված հարցարզույցում նշել է, որ կկարոտի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը պայմանագիր է կնքել թուրքական «Բեշիքթաշի» հետ և վարձավճարով տեղափոխվել է «Ռայո Վալյեկանո»:
Ձմռանը «Սպարտակը» լքեցին մի շարք ֆուտբոլիստներ՝ Միտրյուշկինը, Տասկին, Շիրոկովը, Մովսիսյանը, Օզբիլիսը, Կոմբարովը:
Հարցին, թե նրանց շարքում կա՞ ինչ-որ մեկը, ում կարիքն իսկապես կզգաք, ֆուտբոլիստը պատասխանել է.
«Հեռացած բոլոր ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ եմ ունեցել, սակայն ամենաշատը ցավում է, որ թիմը լքեց Օզբիլիսը: Նա իմ լավագույն ընկերներից էր, և ես նրան կկարոտեմ»,- ասել է ֆուտոբլիստը: