Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Կուբանը» հյուրընկալեց «Սպարտակին»: Կրասնոդարի թիմը հաղթեց 3:0 հաշվով:
Արսեն Խուբուլովը մեկնարկից 9 րոպե անց բացեց հաշիվը, իսկ Լորենցո Մելգարեխոն 36-րդ րոպեին հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը: 86-րդ րոպեին Վլադիսլավ Իգնատևը հաշիվը դարձրեց 3:0:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հանդիպմանը մասնակցեց 67-րդ րոպեից և 71-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր հանդիպմանը: