Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» տնային խաղում նվազագույն հաշվով զիջեց «Ուրալին»:
Հանդիպման միակ գոլը 80-րդ րոպեին հեղինակեց Ասևեդոն, իսկ երեք րոպե անց այս խաղում իր երկրորդ դեղինը ստանալուց հետո ֆուտբոլիստը հեռացվեց խաղադաշտից:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը մոսկովյան թիմի կազմում դաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին, իսկ Էդգար Մանուչարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 86-րդ րոպեին:
Այժմ «Սպարտակը» 23 միավորով Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, «Ուրալը» 22 միավորով` 6-ում: