Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» արտագա խաղում 2:4 հաշվով պարտվեց «Թերեկին»:
27-րդ րոպեին Կրոտովը հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին, պատասխան գոլը գրանցվեց միայն 49-րդ րոպեին` աչքի ընկավ Աբլայե Մբենգեն: Ֆուտբոլիստը 59-րդ րոպեին նաև իր երկրորդ գոը հեղինակեց այս խաղում:
«Սպարտակի» կազմում 75-րդ րոպեին Պրոմեսը հաշիվը դարձրեց 2:2: Իսկ խաղավարտին Աիլթոն Խոսե Ալմեիդան դարձավ դուբլի հեղինակ:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպմանը մասնակցեց 60-րդ րոպեից:
Հավելենք, որ դաշտի տերերը 40-րդ րոպեից հանդիպումը շարունակեցին 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Օլեգ Իվանովը: