Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Տերեկին»:

Խաղի երեք գոլերն էլ հեղինակեցին դաշտի տերերը: Նախ 6-րդ րոպեին ինքանգոլի հեղինակ դարձավ Սեմյոնովը, ապա 21-րդ րոպեին Ադիլսոն Վարկեն հավասարեցրեց հաշիվը: 81-րդ րոպեին Մբենգեի հեղինակած գոլը հաղթական դարձավ դաշտի տերերի համար:

Նշենք, որ վնասվածքից ապաքինվող Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը հայտավորված չէին խաղին: