Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ խոշոր` 0:4 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին:

Մեկնարկից 11 րոպե անց Տասկին դարձավ ինքանգոլի հեղինակ, այնուհետև Ռոման Երյոմենկոն 22-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0, իսկ 8 րոպե անց Զորան Տոշիչը երրորդ գնդակն ուղարկեց «Սպարտակի» դարպասը:

64-րդ րոպեին Ահմեդ Մուսայի հեղինակած գոլը վերջակետ դրեց հանդիպմանը:

Նշենք, որ Յուրա Մովսիսյանը բացակայում էր վնասվածքի պատճառով, խաղին չմասնակցեց նաև Արաս Օզբիլիսը: