Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» արտագանա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Կուբանին»:
Հանդիպման միակ գոլը հեղինակեց Մալգարեխոն` 34-րդ րոպեին:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին: Հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:
Այս հաղթանակի արդյունքում «Կուբանը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ: