Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» արտագնա խաղում հանդիպեց «Ռոստովին»:
Պայքարն ավարտվեց «Ռոստովի» հաղթանակով` 2:1 հաշվով:
Դաշտի տերերը հանդիպման 35-րդ րոպեին բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Գրիգորևը:
Պատասխան գոլը մոսկովյան թիմը հեղինակեց երկու րոպե անց: Գոլը իր հաշվին գրանցեց Խուան Ինսաուրալդեն: Իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Գրիգորևը նաև իր երկրորդ գոլը հեղինակեց` հաղթանակ բերելով իր թիմին:
Այս խաղից հետո մոսկովյան ակումբը իր միավորների քանակը հասցրեց 37-ի և այժմ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում է:
Նշենք, որ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց Յուրա Մովսիսյանը և փոխարինվեց 78-րդ րոպեին: