Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում տեղի ուենցավ մոսկովյան դերբին` «Սպարտակը» հյուրընկալեց «Լոկոմոտիվին» և մրցակցին զիջեց 1:2 հաշվով:
Հանդիպման 9-րդ րոպեին Կոլոմեյցևը բացեց հաշիվը, իսկ 49-րդ րոպեին Նիասեն կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և 56-րդ րոպեին նրան փոխարինեց Արաս Օզբիլիսը, վերջինս 77-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Բոկետիին:
Նշենք, որ Օզբիլիսը 70-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: Այժմ «Սպարտակը» իր ակտիվում ունի 20 միավոր: