Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը' խոսելով թիմի խնդիրների մասին, նշել է, որ այժմ ամենակարևորը միասնական լինելն է: Որպես օրինակ' ֆուտբոլիստը բերել է Թուրինի «Յուվենտուսին», որը կարողացավ հաղթահարել ճգնաժամը:
«Երեք տարի առաջ «Յուվենտուսն» A սերիայում զբաղեցրել էր 7-րդ տեղը: Իսկ այժմ Իտալիայի լավագույն ակումբն է: Այդ պատճառով էլ մենք պետք է բոլորով գնանք դեպի բարձունք, ինչը և կփորձի անել «Սպարտակը»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է sport-express-ը: