Ֆրանսիական Vetements ապրանքանիշի 1400 դոլարանոց զգեստները համեմատել են 90-ականների շուկայական պայուսակների հետ։ Համապատասխան տեղեկությունը՝ լուսանկարով, հայտնվել է Farfetch կայքում։

Vetements ապրանքանիշի նոր հավաքածուն ներկայացնում է վանդակավոր պրինտով, ծավալուն թևերով և մեջքի հատվածում բացվածքով զգեստներ։ Այնուամենայնիվ, սոցցանցերի օգտատերերը չեն գնահատել հագուստի կտորը: Ըստ նրանց՝ այն հիշեցնում է 90-ականների շուկայական պայուսակ։ Կայքում մեկ զգեստի արժեքը $1,4 հազար է։