Փետրվարի 3-ին ոստիկանները կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակցի, ովքեր մեկ միլիոն գրավի դիմաց արդեն ազատ են արձակվել:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն ասաց, որ աշխատակիցները դեռևս աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանցից մեկն արձակուրդում է:
Թե նրանցից ո՞վ է գտնվում արձակուրդում, մամուլի խոսնակը չմասնավորեցրեց:
Ըստ լուրերի՝ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է, ով ՍԱՊԾ-ում զբաղեցնում է բաժնի պետի պաշտոն, իսկ երկրորդ ձերբակալվածը նրա աշխատակիցն է: