Ապարան քաղաքում Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ներկաներից մի կին սկսել է բանաստեղծորեն արտահայտել զգացմունքները։
Ստորեւ ներկայացնում ենք, զգացմունքային կնոջ լիրիկական զեղումները.
Նոր ես, երկիր իմ, եւ միշտ նորովի
Տնքացել է ցավից ոսոխի
Երբեք չի կորցրել հույսը գալիքի
Հառնել է նորից փլատակներից
Ոտքի է կանգնել, ծնվել է նորից
Հասակ է առել որպես պատանի
Ակնթարթ դարձան բյուրավոր դարեր
Սակայն մնացին դեմքերը ցավոտ
Արցունքերը տաք, հույսեր ու կարոտ
Զոհված հայորդի, ավերված շեներ
Վշտից ու ցավից զոհված հերոսներ
Ահա դու մանուկ նորից ծնվեցիր
Բարուրեցինք քեզ ու փայփայեցինք
Հիմա մեծացել, պատանի դարձել
Քայլում ես հաստատ ճամփով դու հավերժ
Դու մեր օրրանն ես,մեր օջխն անմար
Մեր պարտություններս, դարերի վկան
Քեզ հետ ենք մենք, ուր էլ որ լինես
Քո հենքն ենք ու քեզնից ծնված
Մեր ապագան ես, անցյալը ներկան
Դու վառվող կերոն ես, տուն կանչող փարոս
Համայն հայության անխախտ ոստան
Դու հավերժ կանգուն, ապահով ու վեհ
Հայրենի իմ հող, հարազատ օջախ
Ապահով երկիր, հզոր Հայաստան: