Մահապարտ ահաբեկիչը, որն իրեն պայթեցրել է Մոգադիշո ուղևորվող Սոմալիի А321 ինքնաթիռում, պլանավորում էր թռչել այլ ավիաընկերության չվերթով, այլ ոչ թե տեղական Daallo Airlines-ով: Կասկածյալ Աբդուլահի Աբդիսալամ Բորլեհը, ով ռումբն օդանավ է անցկացրել, մյուս 73 ուղևորների հետ պետք է նստեր Turkush Airlines-ի ինքնաթիռ, որի չվերթն արդյունքում չեղյալ է հայտարարվել:

 

 

«Turkish Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել իր չվերթը Մոգադիշո այդ օրը, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տվել թռչել Ջիբութի օդանավակայանից ուղևորների հետևից», - պարզաբանել է Daallo Airlines-ի գործադիր տնօրեն Մոհամեդ Իբրահիմ Յասին Օլադը:

 

 

Կանոնավոր չվերթի չեղարկումից հետո՝ Turkish Airlines-ի ներկայացուցիչները կապ են հաստատել գործընկերների հետ, և խնդրել են նրանց ընդունել իրենց ուղևորներին: Սակայն, ձախողված ահաբեկչական հարձակումից հետո թուրքական ավիաուղիների մենեջերները Daallo Airlines-ի հետ շփման դուրս չեն եկել: