Շվեդիան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո' խաղաղ բանակցությունների ձևաչափով: Այս մասին Երևանում հայտարարեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, ով առաջին պաշտոնական այցն է կատարել Հայաստան:

 

«Մենք պարոն Նալբանդյանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, սա լավ առիթ էր մեզ համար հասկանալու, թե ձեր կողմից ինչպես է այս խնդիրն ընկալվում: Պետք է նշեմ, որ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը և պետք է ամեն ինչ անել, որ էսկալացիա չլինի»,- ասաց Շվեդիայի ԱԳ նախարարը: Նա հավելեց, որ երկու կողմերին էլ հորդորում են աշխատել այս թնջուկի խաղաղ լուծման ուղղությամբ: