Հոլանդիայի առաջնության շրջանակներում «Այաքս» - «Ֆեյնորդ» հանդիպմանը մարզադաշտում մրցակցի դարպասապահի՝ Կենետ Վերմերի խրտվիլակը ցուցադրած երկրպագուին ցմահ արգելվել է մտնել ամստերդամյան ակումբի մարզադաշտ:
Հոլանդիայի արքայական ֆուտբոլային միությունը դեպքի վերաբերյալ բոլոր նյութերը տրամադրել է օրինապահ մարմիններին և չի բացառվում, որ երկրպագուն կազատազրկվի: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: