Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ, միլիարդատեր եւ ԶԼՄ-ների սեփականատեր Մայքլ Բլումբերգը առաջին անգամ հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է The Financial Times թերթին տված հարցազրույցում:
Բլումբերգի խոսքով՝ ԱՄՆ-ում քաղաքական բանավեճերի մակարդակը «ցավալիոերն պարզունակ է», եւ դա վիրավորում է ամերիկացի ընտրողներին: Նա հավելել է, որ հասարակայնությունն արժանի է «անհամեմատ ավելի լավին»:
Բլումբերգը հայտարարել է, որ ինքը կարող է ընտրարշավին մասնակցելուն անմիջականորեն ձեռնամուխ լինել մարտի սկզբին:
Հունվարին The New York Times թերթը գրել է, որ Բլումբերգը հանձնարարել է խորհրդականներին՝ մշակել նախագահական մրցավազքին իր՝ որպես անկախ թեկնածուի, մասնակցելու պլան, որի համար նախատեսվում է հատկացնել մեկ միլիարդ դոլար: