«Հրապարակ» թեթը գրում է.
«Հայաստան ժամանած Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը բրիտանական դեսպանատանը (Շվեդիան Հայաստանում դեսպանատուն չունի) հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ ընդդիմության հետ, որի մասին բոլորը լռում են։ Ընդ որում, ընդդիմադիրների ցանկն էլ բավականին հետաքրքիր է եղել, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյան, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյան, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյան, «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան։
Առնվազն տարօրինակ չէր տիկին Մարգոտի հետ հանդիպողների ցանկը՝ ոչ Նիկոլը կար, ոչ «Նոր Հայաստանը», ոչ էլ գոնե ՕԵԿ-ը, հարցրինք հանդիպմանը մասնակցած Արմեն Մարտիրոսյանին։ «Էս երկրում ինձ համար վաղուց ոչինչ այլեւս տարօրինակ չէ։ Ի դեպ, մի մոռացեք, որ ես նաեւ «Նոր Հայաստանի» նեկայացուցիչ եմ»։ Կարո՞ղ է իշխանությունների «մատը խառն էր», որ մնացյալը չկային։ «Ոչ, հրավիրող կողմն է որոշում՝ ում հետ հանդիպել»։
Հանդիպման ընթացքում տիկին դեսպանը հիմնականում լսողի դերում է եղել. Ընտրական օրենսգրքի եւ ներքաղաքական կյանքի առնչությամբ որոշ ճշտող հարցեր է տվել, ընդդիմադիրները, հատկապես Լեւոն Զուրաբյանը, մեր տեղեկություններով, ինչպես կարգն է, մի լավ բողոքել են իշխանություններից, արծարծել են նաեւ Ղարաբաղի, եվրաինտեգրման հարցեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում