Արդեն 6-րդ անգամ անընդմեջ կայացավ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտարարվեցին Բորսայի և Դեպոզիտարիայի առավելագույն ակտիվություն դրսևորած մասնակիցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը նախ ողջունեց ներկաներին, ապա ամփոփեց անցած 2015 թվականը: «2015-ին նվազ էին ցուցանիշներ ը. թե առևտրի, թե գործարքների ծավալները ցածր էին: Բաժնետոմսերի առևտուրը ևս նախորդ տարի ցածր էին, քան 2014-ին, բայց որոշ գործընկերներ կարողացան իրականացնել բաժնետոմսերով գործարքներ ու ապահովեցին նաև եկամուտներ»,-ասաց Կոնստանտին Սարոյանը՝ նշելով, որ 2016-ին աճ ու աշխուժություն են ակնկալում հատկապես կորպորտիվ պարտատոմսերի ոլորտում: ՆԱՍԴԱՔ-ի տնօրենը խորհուրդ տվեց բանկերին թողարկել պարտատոմսեր, քանի որ բացառիկ հնարավորություն է ստեղծված նորմատիվներում ստանալ մեղմացումներ: Կոնստանտին Սարոյանի խոսքով՝ վերջերս բազմաթիվ հանդիպումներ են ունցել օտարերկրյա ինստիտուտցիոնալ ներդրողների հետ, ովքեր լուրջ հետաքրքրություն են հայտնում հայկական շուկայի նկատմամբ, մասնավորապես, պետական պարտատոմսերի մասով:
Նա առանձնահատուկ շեշտադրեց 2015-ի դեկտեմբերից որոշ բանկերի կողմից սվոփ գործարքների իրականացումը՝ կրկին հորդորելով կիրառել գործիքը:
Կոնստանտին Սարոյանն անդրադրձավ նաև առաջիկա ծրագրերին: Նա նշեց, որ նախատեսում են բորսայական առևտրային հոսքերի միավորում իրականացնել մոտ ապագայում: «Բոլոր հոսքերը գնալու են կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով»,-հավելեց նա:
Այնուհետև հայտարարվեցին հաղթողները: Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում անվանակարգում հաթող ճանաչվեց Արմսվիսբանկը: Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում հաղթեց Արարատ բանկը: Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում՝ Արդշինբանկը: Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան բանկը: Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոփ գործառնությունների անվանակարգում հաղթող ճանաչվեց Կոնվերս բանկը: Գրանպրիի արժանացավ Արմսվիսբանկը: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վա հան Ստեփանյանն էլ ներկայացրեց դեպոզիտարիայի 2015-ի հաղթողներին: Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում ճանաչվեց Արմենբրոկ բանկ:
Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկյրա արժեթղթերի շուկայում՝ Ամերիա բանկը: Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր ռեեստրավար անվանակարգում կրկին հաղթեց Արմենբրոկ բանկը: Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ անվանակարգում հաղթող ճանաչվեց Արմսվիսբանկը: Գրանպրի արժանացան Արմենբրոկը: Լավագույն աշխատակից ան վանակարգում էլ հաղթեց Արմենբրոկ բանկի աշխատակից Էլմիրա Ղալումյանը: