Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը:
Խաղային առաջին օրը միմյանց հանդիպեցին ՊՍԺ-ն ու «Չելսին», «Բենֆիկան» ու «Զենիթը»:
ՊՍԺ-ն 2:1 հաշվով առավելության հասավ լոնդոնյան թիմի նկատմամբ:
Զլատան Իբրահիմովիչը հանդիպման 39-րդ րոպեին բացեց հաշիվը, պատասխան գոլը առաջին խաղակեսի ավարտին խփեց Օբի Միկելը:
Փարիզյան թիմի հաղթանական գոլը 78' րեպեին Անխել Դի Մարիայի արդյունավետ խաղից հետո հեղինակեց Էդիսոն Կավանին:
«Բենֆիկան» խաղավարտին կարողացավ հաղթանակ կորզել «Զենիթից»` հաղթական գոլը հեղինակեց Ժոնասը (90+1): Խաղավարտին Զենիթի կազմում երկրորդ դեղինը ստանալու արդյունքում դաշտից հեռացվեց Կրիշիտոն:
ՊՍԺ-«Չելսի»` 2:1
«Բենֆիկա»-«Զենիթ»`1:0