Այսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից վարկ է վերցնում՝ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու համար: Զախարյանն ասաց, որ վարկը վերցվում է մոտավորապես 30 տարով և 14-15 տարին կլինեն արտոնյալ պայմաններ: Նրա խոսքով՝ վարկը վերցվում է 1.5 տոկոսով: Առաջին հայացքից սովորական թվացող այս որոշման մեջ շատ մութ կողմեր կան։ Առաջինն այն է, որ Զախարյանը հրաժարվեց ասել, թե ինչքան է կազմում վարկիր չափը, երկրորդ՝ էլեկտրէներգիայի թանկացման ժամանակ Կառավարությունը հայտարարում էր, որ այդ գումարներով փակելու են նաև ՀԷՑ-ի պարտքը, երրորդ՝ այս որոշման նախագիծը նախապես Կառավարության օրակարգում չի եղել։ Այն ներկայացվել է այսօր՝ նիստի ժամանակ և հապճեպ ընդունվել է։ Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։
-Պարոն Մանուկյան, նախ խնդրում եմ ներկայացնել Ձեր մտավախությունները և տեսակետը այս որոշման վերաբերյալ։
-Մենք այժմ քննարկում ենք մի բան, որը թափանցիկ ձևով ներկայացված չէ։ Մենք չգիտենք վարկի գումարի չափը, նպատակի մասին գիտենք միայն Երվանդ Զախարյանի ասածներով, որն իմ կարծիքով անլուրջ է։ Հիմա բացատրեմ՝ ինչու։ Մենք 2014 և 2015 թվականների էլեկտրաէներգիայի բարձրացումներով վճարել ենք այդ ընկերության կուտակած պարտքը։ Թվերով ասեմ. 36 մլրդ դրամի կարգի պարտք էր կուտակվել, ըստ Ռոբերտ Նազարյանի խոսքերի։ 2014 թվականի հոսանքի սակագնի բարձրացմամբ մենք վճարեցինք 12 մլրդ դրամի պարտքը, իսկմ 2015 թվականի սակագնի բարձրացումով մնացած 24 մլրդ դրամը։ Սա պաշտոնական իրենց հիմնավորումներն էր։ Մի բան եմ ուզում ասել, որը շատ կարևոր է։ Երբ Դավիթ Հարությունյանը, Ռոբերտ Նազարյանը հայտարարում էին, որ փնթի մենեջմենթի համար մենք ոչ մի լումա չենք վճարելու։ Հիմա, եթե Երվանդ Զախարյանի ասածները լուրջ են, ապա մենք շարունակելու ենք վճարել փնթի մենեջմենթի համար՝ վարկի տեսքով։ Այս վարկի մեջ որևէ տրամաբանություն չկա։ Էլ չեմ խոսում, որ մոտ մեկ ամիս առաջ Զախարյանը խրոխտ դեմքի արտահայտությամբ ասում էր, որ ՀԷՑ-ը շահույթով է աշխատում, նվազեցրել է տեխնիկական կորուստների գործակիցը։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է Կառավարությունը վարկ վերցնում բնական մենաշնորհ ունեցող ընկերության համար, հատկապես երկարաժամկետ վարկ։
-Ստացվում է՝ հասարակությունը անուղղակիորեն վճարելու է այս երկարաժամկետ վարկը։
-Ոչ թե անուղղակիորեն, այլ հենց ուղղակիորեն վճարելու ենք։ Այս տեսանկյունից մի բան եմ ուզում ասել։ Վճարողի համար նույնիսկ մեկ տոկսոն է բարձր, իսկ այս դեպքում վարկը 1,5 տոկսով է« Երվանդ Զախարյանի համար միևնույն է, քանի որ ինքը չի վճարելու։
-Այս գործարքի մեջ կոռուպցիայի հո՞տ եք առնում։
-Իմ մոտեցումը հետևյալն է։ Երբ որ մի բանը թափանցիկ չէ, ուզում են ծածկադմփոց անել, դա արդեն վտանգավոր է և անարդյունավետության և կոռուպցիայի հոտ է փչում։ Ես այսօր փորձել եմ Համաշխարհային բանկում որևէ բան գտնեմ այս համաձայնագրի մասով, բայց որևէ տեղեկատվություն չկա։ Էներգետիկայի նախարարության կայք եմ մտնում հույսով, որ ինչ-որ բան կգտնեմ, բայց այնտեղ էլ ոչ նմի բան չկա։ Ստացվում է՝ եթե մի բանը թաքուն է, պարզ չէ, նշանակում է՝ մենք էլի գործ ունենք հերթական անլուրջ գործարքի հետ։ Ով առաջինը մեզ վարկ է տալիս, մենք վերցնում ենք, հետո մտածում, թե ինչ պետք է լինի։ Մինչդեռ, նորմալ կառավարությունները սկզբում քննարկում են վարկի իմաստ, այդ թվում հանրության հետ, ու նոր դրա հիման վրա կայացնում որոշումներ։
-Կարո՞ղ ենք փաստել, որ Կառավարությունը և ՀԷՑ-ը հերթական անգամ խաբում են ժողովրդին։
-Այն ժամանակ, երբ մենք ասում էինք, որ մենք ենք վճարելու փնթի մենեջմենթի համար, այս վարկի վերցնելով, մենք, ըստ էության, փաստում ենք, որ մենք փնթի մենեջմենթի ժամանակ, հիմա ավելի թափանցիկ ձևով ենք վճարելու։ Եվս մեկ անգամ կարող ենք փաստել, որ իրենց խոսքը և գործը չի համընկնում իրար հետ։ Եթե Զախարյանի ասելով, ՀԷՑ-ը շահույթով է աշխատում, ինչո՞ւ են վարկ վերցնում, պարտք փակում։ Բնակչությունը 1,8 մլրդ դրամ ավել գումար է արդեն վճարել ՀԷՑ-ին։ Այսինքն՝ մենք ՀԷՑ-ի պարտքը մարել էինք, մի բան էլ 1,8 դրամ ավել ենք վճարել, քանի որ եթե միջին կշռված սակահգինը եթե իջնում է ավելի արագ է մարվում պարտքը։ Եթե մենք նայում ենք պաշտոնական փաստաթղթերը, ապա դրանցում հաստատ ՀԷՑ-ին պարտք չկա։
Քրիստինա Աղալարյան