armnoc.am Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները' 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը և Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), մասնակցել են գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող Գրան պրիին:
66 կգ քաշային կարգը ներկայացնող Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նաթոն Բուրնսին:
Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել գերմանացի Ինես Բեյշմիդի նկատմամբ, այնուհետև պարտվել Մոնղոլիայի ներկայացուցիչ Բունդմա Մունխբաթարին:
Դյուսելդորֆի Գրան պրին մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի 21-ին: