Քիչ առաջ նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ստորագրվել է «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր» անվանումը կրող հուշագիրը: Կոալիցիոն հուշագիրը ստորագրել են Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:
Ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հուշագրի ստորագրմամբ դաշնակցությանը կտրվի երեք նախարարի և երկու մարզպետի պաշտոն: Այս պահից սկսած Դաշնակցությունն այլևս ընդդիմություն չէ։ Վերջինիս խոսքով՝ մարզպետները լինելու են՝ Շիրակում Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնում՝ Գաբրիել Գյոզալյանը։
Հիշեցնենք, որ մինչ այս հուշագրի ստորագրումը մամուլում մի շարք հրապարակումներ եղան, թե ինչ պորտֆելներ էին հատկացվելու դաշնակներին։ Մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լևոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները, մասնավորապես՝ Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը: