Քիչ առաջ ստորագրվեց Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքը:
Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ով շեշտեց, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման և արմատական բարեփոխումների համար՝ ընտրությունը դառնում է միակ ճանապարհը: Սա միավորում է, որում համախմբված են փորձ ունեցող անձինք: Համաձայնագրով նախատեսված ուղենիշները բխում են բացառապես հանրային պահանջմունքներով:
Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքացիների և միանալ ցանկացող կուսակցականների համար: