«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով՝ այսօր, Ջրառատ գյուղում, «Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնենք հաջորդիվ:
Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցությունից: