Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը քիչ առաջ հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին Օսկանյան-Օհանյան դաշինքի շրջանակում:
Սարգսյանի խոսքով՝ եթե իրենք մի քանի կուսակցություններով հավաքվել են, պետք է ստեղծեին խորհուրդ և այդ խորհուրդը որոշումներ կայացներ, քննարկվեր դաշինքում ներկայացված կուսակցությունների հիմնական ծրագրերը, սակայն Սարգսյանի պնդմամբ՝ դաշինքում կենտրոնացած են միայն ցուցակ կազմելու վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն դաշինքից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս հայտարարել էր, թե դժգոհ է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան դաշինքից:
Այսօր խոսվում է նաև Վիկտոր Դալլաքյանի՝ դաշինքը լքելու մասին: