Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դուրան Քալքանը հայտարարել է, որ արդեն մարտին Թուրքիային կարող է սպառնալ «քրդական գարունը», եթե Անկարան չդադարի հարվածներ հասցնել Սիրիայում PKK- ի դիրքերին. փոխանցում է LifeNews-ը:
«Մարտը կլինի դիմադրության ամիս: Այս տարվա գարունը՝ «քրդական գարուն» կլինի: Մենք չենք կարող այլ կերպ զսպել Անկարայի ագրեսիան: Քուրդ երիտասարդները նոր կազմակերպություններ են ստեղծում, որոնք բավականին արմատական կլինեն» - ասել է նա:
Նա ընդգծել է, որ PKK-ն պլանավորում է փոխանցել ռազմական գործողությունները Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քաղաքային բնակավայրեր: Ի պաշտպանություն Դուրան Քալքանին՝ հանդես է եկել նաև քրդամետ ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության պատգամավոր Հիշյար Օզսոյը: Նա հաստատել է, որ «բոլորը պատրաստվում են այս տարվա գարնանը»: