Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Քանդիլ շրջանում իրականացված գործողությունները տևել են երկու ժամ: Թուրքական ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ հաջողվել է խոցել նախատեսված թիրախները: