Թուրքիայի օդուժը հայտարարել է Հյուսիսային Իրաքի տարածքում իրականացված հերթական գործողության մասին, որի ընթացքում ռմբակոծվել են երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճամբարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական F-16 և F-4 տեսակի 21 ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Հաքքուրք, Ավաշին, Մեթինա, Բասյան, Գարա և Զափ բնակավայրերը: Թուրքական կողմի հավաստմամբ՝ չեզոքացվել է առնվազն 60 քուրդ զինյալ: