Աշխատում եմ, տանջվում, վերջում տեսնում՝ զրոյի վրա նստած։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցը։
«Մենակ ճանապարհածախսը, էնքան որ, դեղի փող, հարկային դաշտ ու վերջում զգում եմ, որ ապարդյուն եմ աշխատում։ Մեր տաղավարների վարձավճարները փոխվել են։ Հիմա մենք վճարում ենք 125 հազար։ Առևտուր չկա, մենք մեղավոր չենք, յուրաքանչյուր մարդ իր շահերն է ուզում պաշտպանել»,- դժգոհեց տոնավաճառի առևտրականներից մեկը։
Հիշեցնենք, որ երեկվանից «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։