Մարտի 3-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, որի ընթացքում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին և Կոտայքի բաժնի պետ Վարդան Վարդանյանին:

 

 

Ոստիկանության պետն անդրադարձավ համակարգի բարեփոխման երկրորդ փուլի ընթացքին եւ այդ համատեքստում կարևորել է կադրերի ընտրության, մասնագիտական ու մարդկային որակների օբյեկտիվ գնահատման խնդիրը:

 


Վլադիմիր Գասպարյանը վերջին օրերի կադրային փոփոխությունների ու տեղաշարժերի օրինակով կրկին հիշեցրեց ոստիկանության ղեկավարության քաղաքականության ռազմավարական ուղղությունները եւ այն խնդիրները, որոնք իրականացվում են բարեփոխումների ծրագրի շրջանակում:

 

 

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը համապատասխան ծառայությունների պատասխանատուներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

 

 

Մանրամասն՝ տեսանյութում