Կառավարությունը ոստիկանական բարեփոխումների հետ ինչ-որ առումով կապ չունի, քանի որ այս համակարգում բարեփոխումներն իրականացվում են փուլ առ փուլ' որպես անընդհատ պրոցես: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով Սարդարապատում մասնակցում էր Հանրապետության տոնի միջոցառումներին:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր են կրճատումներ ոստիկանության համակարգում' ելնելով վարչապետի հանձնարարականից, Վլադիմիր Գասպարյանն ասաց.«Իհարկե հնարավոր է։ Կառավարությունն այս առումով կապ չունի, մենք բարեփոխումների ծրագիր իրականացնում ենք փուլ առ փուլ, դա անընդհատ պրոցես է: