Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն անժամկետ է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը, որին ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն է տվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ նախաձեռնության հիման վրա, անժամկետ է: Եղել են իրադրությունն անբարեխիղճ ձևով ներկայացնելու փորձեր, իբրև թե ռեժիմը սահմանվել է մի երկու շաբաթով, իսկ այնուհետև վերանայվելու է: Դա խեղաթյուրում է, ընդ որում՝ շատ լուրջ»,- ասել է Լավրովը «նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարների Փարիզում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: